Շիրակի նախկին մարզպետը ցանկանում է ոչ թե նշանակովի, այլ ընտրովի պաշտոն ունենալ. «Կարեւորի մասին»՝ Ֆ.Ցոլակյանի հետ

Снимок

Ինչո՞ւ է իշխանական համակարգում տարբեր տարիների ընթացքում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պատգամավորի թեկնածու առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով:

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում մեր լրագրողը մի շարք հարցադրումներ է ուղղել նախկին մարզպետին, ով ժամանակին մի շարք հայտարարություններով է հանդես եկել. մասնավորապես, որ դեմ է վարչական ռեսուրսի կիրառմանը, ընտրակաշառքին ու մյուս ընտրախախտումներին եւս: Արդյոք որպես պատգամավորի թեկնածու դարձյալ նույն սկզբունքո՞վ է առաջնորդվելու, թե՞ որպես ՀՀԿ թեկնածու օգտվելու է իշխանական ռեսուրսներից:

Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաեւ Շիրակի մարզում սպասվող ընտրապայքարին:

Դիտվել է՝