Ովքեր եւ ինչպես են պատասխանատու մեր անվտանգության եւ առաջընթացի համար

rossia-mall-serj-sargsyan2-634x445

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչներ սովորաբար ընտրողներին կոչ են անում գնալ ընտրությունների՝ առաջնորդվելով ոչ թե էմոցիաներով, այլ կուսակցական ծրագրերով:

Սովորաբար իշխող Հանրապետականը միշտ ամենահավակնոտ ծրագիրն է ներկայացնում՝ անվտանգություն, Արցախ, արտաքին քաղաքականություն, ներքին տնտեսական, սոցիալական բարեփոխումներից մինչեւ մշակույթ, գյուղատնտեսություն…

ՀՀԿ-ի 2017թ.-ի նախընտրական ծրագիրը պակաս հավակնոտներից չէ:

2007, 2008, 2012, 2013թթ.-ի ՀՀԿ-ի կողմից ներկայացրած ծրագրային դրույթներից ոչ մի բան չի վրիպել ՀՀԿ 2017թ.-ի ծրագիրը գրողների աչքից: Ավելին, կարելի է ասել, ՀՀԿ-ի բոլոր ժամանակների ծրագրերը փորձել են կոնսպեկտավորել այնպես, որ ոչինչ բաց չմնա:

Տեղ-տեղ նույնիսկ նկատելի է, որ որոշ նախադասություններ կամ ձեւակերպումներ, անգամ ենթավերնագրեր վերցվել են նույնությամբ, առանց փոփոխման:

ՀՀԿ ծրագիր 2013թ. ՀՀ ԶՈՒ-երի համալրում եւ արդիականացում  1  ՀՀԿ ծրագիր 2017թ. ՀՀ ԶՈՒ-երի համալրում եւ արդիականացում2

ՀՀԿ ծրագիր 2013թ. Հայաստանի գործընկերային հարաբերությունները3

ՀՀԿ ծրագիր 2017թ. Հայաստանի գործընկերային հարաբերությունները   4

Այնուամենայնիվ, 2017թ.-ի ՀՀԿ ծրագրի առանձնահատկություններից է այն, որ ծրագրի սկզբում կա ինքնաքննադատության տարր, որը շատ ավելի սուր է, քան նախկին ծրագրերում:

«Շատերի մեջ կուտակվել է հիասթափություն, անվստահության, անարդարության եւ զայրույթի զգացում»,- ասված է ՀՀԿ ծրագրում:

Նկատելի է նաեւ, որ ծրագիրը փորձել են շարադրել «անվտանգություն» եւ «առաջընթաց» ենթաբաժիններով՝ ընդգծելով հստակ այն, որ ՀՀ եւ Արցախի «անվտանգության» երաշխավորը Ս. Սարգսյանն է, իսկ «առաջընթաց»-ինը՝ Կարեն Կարապետյանը:

Հատկանշականն այն է, որ ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Կարեն Կարապետյանը ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված չեն, ինչը, սակայն, չի խանգարել իշխող կուսակցությանը նախընտրական ծրագրում կոնկրետ լուսանկարներով եւ բաժիններով ընդգծել, որ հենց նրանք են պատասխանատու մեր անվտանգության եւ առաջընթացի համար:

Միայն թե որոշակի անորոշություն կա. մասնավորապես, մեր անվտանգության երաշխավորը, ով նախապես մի քանի անգամ հայտարարել էր, որ ինքը 2017-ից հետո չի հավակնում պատասխանատու պաշտոնների, հիմա ո՞ր պաշտոնից է երաշխավորելու մեր անվտանգությունը:

Բացի այդ, Ս. Սարգսյանի անվտանգության ապահովման պտուղներն արդեն իսկ մենք «ճաշակել ենք» 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հարյուրից ավելի զոհերի ու 800 հա-ի «անպետք ու անմշակ» հողերի կորստի գնով:

Ինչ մնում է մեր «առաջընթացն» ապահովող Կարեն Կարապետյանին, ապա հարց է առաջանում. ՀՀԿ-ն նոր մեծամասնություն ձեւավորելու դեպքում արդյոք վարչապետի պաշտոնի համար առաջնությունը կտան Կարեն Կարապետյանին, թե՞ նախընտրական «սեանսների» ավարտից հետո նրանից շնորհակալություն կհայտնեն եւ դարձյալ կճանապարհեն ՌԴ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝