Ռեյնա. «Ռեալը» ֆավորիտ է, բայց մեր երկրպագուները նրանց համար դժոխք կստեղծեն

timthumb (3)

«Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ կայանալիք պատասխան հանդիպման մասին: Առաջին մրցավեճում իտալական թիմը պարտվել է 1:3 հաշվով:

«Առաջիկա խաղից շատ սպասելիքներ ունենք: «Նապոլին» մոտ 30 տարի նման ինչ-որ բանի է սպասել: Սա նվեր է Նեապոլի համար: Մենք քաղաք ենք բերել աշխարհի ուժեղագույն թիմերից մեկին:

«Ռեալը» ֆավորիտ է, բայց մեր երկրպագուները մարզադաշտում նրանց համար դժոխք կստեղծեն: Լավ գիտենք, թե ինչ ենք անելու այդ խաղում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Football-italia.net-ը:

sport.times.am

Դիտվել է՝