Ամերիկահայերը պահանջում են ազատ արձակել «Հաց բերողին»

hac1

«Ազատություն Հաց բերողին» կոչերով բողոքի ցույց է տեղի ունեցել ԱՄՆ-ում՝ Հայաստանի հյուպատոսարանի շենքի դիմաց:

Ամերիկահայերն իրենց բողոքն ու դժգոհությունն են հայտնել ՀՀ իշխանություններին Արթուր Սարգսյանին կալանավորելու համար:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում բողոքի ցույցի մասին որոշ մանրամասներ է տրամադրել  տեղի հայերից Արաքսի Գրիգորյանը:

Տեղի հայերը նաեւ նամակ են հանձնել հյուպատոսարանին՝ նույն պահանջով՝ ազատություն Արթուր Սարգսյանին:

«Ինչ վերաբերում է ՀՀ-ում տիրող վիճակին, ժամանակն է, որ ազգս գիտակցի, որ այս ամենը կրկես է, ևս մեկ անգամ մի խումբ էժանագին ծաղրածուներ տնօրինելու են իրենց ճակատագիրը, և վերջապես գիտակցի, որ ինքն է երկրի տերը: Ինքս բազմիցս կոչ եմ արել ակտիվ բոյկոտի, այլընտրանք չկա»,- ասում է Ա. Գրիգորյանը:hac b hac3 hac2

Դիտվել է՝