ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

161120161

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան և Արագած տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝