Գնդակը քաղաքացու դաշտում է. Էդմոն Մարուքյան

edmon maruqyan

«Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ-ն հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանին: Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերադասավորումներին:

«Եթե ՀՀ քաղաքացիներն ընտրությունների օրը գնան փողով, ճնշումներով, սրա-նրա խնդրանքով, իրենց թաղի գողականի ասելով գնան քվեարկեն ՀՀԿ-ի օգտին եւ տան այնքան ձայն, որ ՀՀԿ-ն էլի ստանա մեծամասնություն, ուրեմն կասենք, որ չկար հնարավորություն: Մենք հիմա ասում ենք՝ հարգարժան քաղաքացի, ամեն բան քո ձեռքում է, եւ պետք չէ քաղաքացիների դաշտից այս խնդիրը տեղափոխել քաղաքական դաշտ, այս պարագայում կոնկրետ՝ ընդդիմության դաշտ»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Գնդակը, նրա խոսքերով, գտնվում է քաղաքացու դաշտում, եւ պետք չէ այն բերել ընդդիմադիրների դաշտ եւ հայտարարել, որ նրանք մի քանի մանդատի համար են գնում խորհրդարան:

«Հնարավո՞ր է նման իրավիճակ, որ իշխանությունը մեզ տրվի, ՀՀ քաղաքացիները գնան 50 տոկոս, 54 տոկոս քվեարկեն «Ելք» դաշինքի օգտին, մենք ասենք՝ վա՜յ, մենք չէինք պլանավորել, էս ո՞ւր եք մեր օգտին քվեարկել, մենք ի՞նչ ենք անելու էս ձայները: Չկա նման բան: Եվ երբեւէ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի եղել, որ ընդդիմադիր որեւէ ուժ ստանա մեծամասնություն եւ այն չստանձնի»,- նշում է Էդմոն Մարուքյանը:

Նա անդրադարձել է նաեւ ընդդիմությանն ուղղված քննադատություններին, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը գնում են ոչ թե համակարգային փոփոխության, հանդես են գալիս ոչ թե իշխանություններին այլընտրանք, այլ պարզապես նպատակ կա դրված հայտնվել խորհրդարանում:

Մարուքյանը խոսել է նաեւ այն մասին, թե ինչպես է պետք վերականգնել ընդդիմության նկատմամբ վստահությունը, ինչ նպատակ են հետապնդում ընտրությունները բոյկոտելու կոչեր անողները եւ այլն…

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորեւ:

Դիտվել է՝