ՄԻՊ-ի ներկայացուցիչների այցերն Արթուր Սարգսյանին կկրեն ամենօրյա բնույթ

artur sargsyan

2017 թվականի մարտի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին։ Տեղի է ունեցել առանձնազրույց նրա հետ, ուսումնասիրվել են Ա. Սարգսյանի առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Արձանագրվել է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է բուժօգնությունից։ Պետական մարմինների կողմից Ա. Սարգսյանի առողջական վիճակի ապահովման արդյունավետ վերահսկման նպատակով այսուհետ նրան այցերը կկրեն ամենօրյա բնույթ։ Այդ այցերն իրականացվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի և բժշկի կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին՝ կապված Ա. Սարգսյանի և նրա փաստաբանի՝ կալանքին առնչվող պնդումների ու առողջական վիճակի ապահովման հետ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Դիտվել է՝