«Երբեք մի ասա երբեք». «Հակառակ կողմը». Սուքիաս Ավետիսյան-Վարդեւան Գրիգորյան

17094248_724174484418605_1343942825_n

Ի՞նչ ծրագրերով, մոտեցումներով ու կոնկրետ անելիքներով են ներկայանում ընտրողին ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, նոր ընտրակարգն արդյոք թույլ տալիս է երկրում անցկացնել իրապես մրցակցային ընտրություններ: Այս եւ այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի մեկնաբանը «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում զրուցել է «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Վարդեւան Գրիգորյանի եւ ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Սուքիաս Ավետիսյանի հետ:

««Ծառուկյան» դաշինքն այս ընտրություններին գնում է իշխանափոխության եւ Շիրակի մարզի զարգացման համար էլ կոնկրետ ծրագրեր ունի»,- վստահեցնում է պատգամավորության թեկնածու Վարդեւան Գրիգորյանը:

Ընտրողն ի՞նչ երաշխիք պետք է ունենա, որ հերթական անգամ հուսախաբ չի անի Ծառուկյանը, անդրադառնալով այս հարցին՝ Վ. Գրիգորյանը նշում է. «Ծառուկյանը երբեւէ ժողովրդից չի հեռացել, ինչ մնում է իր քայլին, ինքը մի քանի անգամ ասել է, որ չի ցանկացել գնալ արյունահեղության, եթե նա դուրս գար փողոց, հասարակությունն իր հետեւից կգնար, բայց այդ ժամանակ որեւէ մեկը չէր կասկածում, որ արյունահեղություն կլինի: Իսկ իշխանության գնալ արյան վրայով իր տեսակի համար չէր: «Ծառուկյան» դաշինքը գնում է իշխանափոխության»,- նշեց նա:

«Երբեք մի ասեք երբեք, այսօր իշխանությունն, ի դեմս Ս. Սարգսյանի, ամեն հնարավոր պայմաններ ստեղծել է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ցանկություն ունենան մասնակցելու համապետական ընտրություններին, այդ հնարավորությունն ունենան, ինչը ցույց է տալիս, որ մեր երկիրն իրոք խորը ժողովրդավարական պրոցեսների մեջ է: Կտեսնենք, թե ընտրողները որ քաղաքական ուժի կամ դաշինքի հետեւից կգնան, այդ ժամանակ նոր կարելի է տեսնել, թե ինչ միավորումներ ու կոալիցիաներ կարող են լինել, չնայած անցած բոլոր տարիները ցույց են տվել, որ բոլոր միավորումներն ու կոալիցիաներն ունեցել են շատ կարճ կյանք»,- իր հերթին նշում է ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ՀՀԿ-ԲՀԿ համագործակցություն տեսնո՞ւմ է:

Դիտվել է՝