ՀՀԿ-ի բոլոր ժամանակների «անվտանգ եւ ապահով» Հայաստանի պատկերը

hhhhhh

ՀՀ-ում իշխող համարվող Հանրապետականը պատրաստվում է ակտիվ քարոզարշավի:

Կուսակցությունը քարոզչությունն այս անգամ կիրականացնի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով:

ՀՀԿ 2017թ.-ի նախընտրական ծրագիրը դեռ վերջնական պատրաստ չէ:

Առաջ Հայաստան. 2008թ.

Այս կարգախոսով Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ և Մարտի 1-ի ողբերգությունից հետո հարթված ճանապարհով դարձավ ՀՀ երրորդ նախագահը:

2008թ.-ի Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի հիմնական կետերն էին.

1.Արտաքին հարաբերություններ և անվտանգություն

2.Մրցակցային, նորամուծական տնտեսություն

3.Արժանավայել կյանքի ապահովում

4.Պետական կառավարման արդյունավետ համակարգ

5.Տարածքների համաչափ զարգացում

2008թ.-ին Ս. Սարգսյանը խոստանում էր չխնայել ջանքեր, որ մեր երկրում հաղթահարվի գործազրկությունն ու աղքատությունը, բարելավել ՀՀ քաղաքացու կյանքը, կառուցել ապահով և անվտանգ երկիր:

Ս. Սարգսյան. «Մենք գիտենք բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Գիտենք նաև, թե ինչպես է պետք լուծել դրանք: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաղթահարվեն գործազրկությունն ու աղքատությունը, որպեսզի օր առաջ բարելավվի հասարակ մարդու կյանքը, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի անվտանգ, որպեսզի մենք ապրենք ուժեղ ժողովրդավարական պետությունում և ունենանք արդար հասարակություն: Մենք կհասնենք այդ ամենին՝ Ձեր վստահությամբ ու աջակցությամբ: Թող Աստված տա մեզ իմաստնություն՝ վերարժևորելով ձեռք բերվածը, բազմապատկել ազգային ներուժը և նվաճել նոր բարձունքներ: Առա՛ջ Հայաստան»:serj

Հավատանք, որ փոխենք. 2012

Այս կարգախոսով 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկեց ՀՀ ընտրողների 44.02%-ը: ՀՀԿ-ն ստացավ կայուն մեծամասնություն: Ձևավորվեց խմբակցություն՝ 69 պատգամավորներով:

2012թ.-ին Ս. Սարգսյանն առաջարկում էր հավատալ փոփոխություններին, որպեսզի դրանք իրականություն դառնան: ՀՀԿ-ն խոստանում էր.

1.Ուժեղ և պաշտպանված Հայաստան յուրաքանչյուրի համար:

2.Բազմապատկել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսևորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:

3.Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդում:

4.Եվրոպական միության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հասցվելու է ավարտին: Բարձրացնելու ենք Ռուսաստանի Դաշնության հետ կնքված առևտրատնտեսական, ռազմական, էներգետիկ, գիտական, կրթական, մշակութային ոլորտներին վերաբերող պայմանագրերի իրագործման արդյունավետությունը:

5.Ֆինանսական կայունություն:

6.Միջին և փոքր բիզնեսի կայացման և զարգացման երաշխիքների ստեղծում:

7.Տնտեսական աճի նպատակադրումներից՝ տնտեսական զարգացման հայեցակարգ:

Դեպի ապահով Հայաստան. 2013թ.  serj55

Ս. Սարգսյան. «Միասին մենք կարողանալու ենք կայացնել Հայրենիք, որը մրցունակ կլինի նաև իր քաղաքացիներին բավարար բարեկեցություն ապահովելու հարցում, անիմաստ կդարձնի օտար ափերում վաստակելու որևէ ցանկություն և արժանապատվորեն կկանչի իր զավակներին՝ վերադարձե՛ք ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ»:

2013թ.-ին Ս. Սարգսյանը դարձյալ հավակնում է երկրի նախագահի պաշտոնին: Իրեն առաջադրող ՀՀԿ-ի հետ խոստանում է կառուցել ապահով Հայաստան: Հիմնական շեշտադրումն էր՝ կառուցել ապահով Հայաստան՝ ՀՀ ԶՈւ-ին ապահովելով ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, և սոցիալապես ապահով Հայաստան, որի հիմքը լինելու է ապահովված ընտանիքը:

1.Ապահովված ընտանիքներ. աշխատանք և արժանապատիվ վաստակ:

2.Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չպետք է զբաղվեն հյուծող ու պասիվ պաշտպանությամբ:

3.Պետք է շարունակվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ հայրենական արտադրության:

4.Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում ստանա բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով, միևնույն ժամանակ պատրաստ ենք վճռականորեն պատասխանել յուրաքանչյուր արկածախնդրության և ոտնձգության, որը կսպառնա մեր անվտանգությանը:

Ս. Սարգսյան. «Վստահեցնում եմ՝ 2018 թվականին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Հաստատուն քայլերով ենք գնալու այդ ճանապարհով, ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ տանող ճանապարհով»:

Հայաստանն այսօր՝ Ս. Սարգսյանի իշխանության տարիների արդյունքները.

1.Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ս. Սարգսյանի պաշտոնավարման 9 տարիների ընթացքում «ապահով» երկրից հեռացել և այլևս չեն վերադարձել շուրջ 335 հազար քաղաքացի:

2.Ըստ պաշտոնական տվյալների՝ 2007 թվականին ՀՀ-ում աղքատ էր բնակչության 26,5 տոկոսը, ապա 2016թ.-ի ԱՎԾ տվյալներով՝ 29.8 տոկոս է: Հայաստանում յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է:

3.Հայաստանի արտաքին պարտքը 2008-ի 1.9 միլիարդից աճել է՝ 2016-ի վերջում հասնելով 5.934.776 հազ. ԱՄՆ դոլարի:

4.Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում 800 հա-ի կորուստ, 100-ից ավելի զոհեր, հարյուրավոր վիրավորներ:

2016թ.-ի մայիսին Ս. Սարգսյանը Վիեննայից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ ճեպազրույցում հողային այդ կորուստները որակեց «անպետք և ռազմավարական նշանակությամբ ոչ պիտանի հողեր»:

Իսկ ապրիլի 6-ին ԳԴՀ-ում Անգելա Մերկելի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ մեր զինծառայողները երկիրը պաշտպանել են 80-ականների զենքերով:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝