Պարենային եւ ոչ պարենային ո՞ր ապրանքներն են թանկացել Հայաստանում

yyyy

Այն, որ Հայաստանում մարդիկ հիմնականում գնում են առաջին անհրաժեշտության սննդամթերք, դա ակնհայտ է դառնում նաեւ հրապարակված վիճակագրական տվյալներից: Ուսումնասիրելով 2012, 2013, 2014, 2015 եւ 2016 թվականների ԱՎԾ տվյալները՝ ակնհայտ երեւում է, որ հիմնական պարենային ապրանքների միջին մանրածախ գների էական աճ է արձանագրվել Հայաստանում:

Որոշ անհրաժեշտ սննդամթերքների դեպքում շուրջ 50 տոկոս գնաճի ականատեսն ենք դարձել՝ 2012 թվականին արձանագրված գների համեմատ:

Թանկացել է ալյուրը, հացը, մակարոնեղենը, բրինձը, լոբին, կաթնամթերքը, բանջարեղենը, ոչ պարենային ապրանքներից՝ դեղորայքը (ցավազրկող, սրտանոթային դեղորայք, վիրակապական միջոցներ):

Գնանկում է նկատվել մսամթերքի պարագայում:

Նախ ներկայացնենք համեմատական՝ 2012 եւ 2016 թվականներին հիմնական պարենային ապրանքների միջին մանրածախ գների:axyusak

axyusak2

2016թ. նախորդ տարվա համեմատ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբից 5-ում գրանցվել է 0.3-4.2% գնաճ: Մասնավորապես, շաքարավազի գինն աճել է 0.7%-ով, բանջարեղենի և կարտոֆիլի գինը՝ 0.5%-ով:

2015-ի համեմատ 2016 թվականին գնանկում դիտվել է միրգ, ձկնամթերք, ձու, կաթնամթերք, մսամթերք, հացամթերք, կենդանական և բուսական յուղ ապրանքախմբերում, համապատասխանաբար՝ 8.3%, 5.5%, 5.4%, 4.4%, 4.1%, 3.5%, 3.2%:

2016թ. IV եռամսյակի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հանրապետությունում դիտվել է համապատասխանաբար` 0.5%, 1.0% և 1.1% գնաճ: Նույն միտումներն են դիտվել պարենամթերքի գների ինդեքսներում. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին պարենամթերքի գների ինդեքսներն աճել են համապատասխանաբար՝ 0.6%-ով, 2.8%-ով և 3.1%-ով:

2016թ. հանրապետությունում արձանագրվել է գյուղմթերք արտադրողների իրացման գների 2.2% անկում՝ նախորդ տարվա 19.5% գնանկման դիմաց:

2016թ. III եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 97.4%: ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով 2016թ. III եռամսյակում կազմել է 1 518 338.5 մլն դրամ, որից գյուղատնտեսության ծավալը՝ 378 915.6 մլն դրամ կամ ՀՆԱ-ում 25.0%:

2016թ. III եռամսյակում գյուղատնտեսության անկման տեմպը (94.0%) 3.4%-ային կետով գերազանցել է ՀՆԱ անկման տեմպը (97.4%):

ԱՎԾ-ն հրապարակել է նաեւ տվյալներ բնակչության թվաքանակի վերաբերյալ:

Պաշտոնական տվյալների համաձայն աճել է միայն Երեւանի բնակչության թիվը: Մինչդեռ առանց բացառության բոլոր մարզային բնակավայրերից տարեցտարի նվազել է բնակչության թվաքանակը՝ իշխանությունների կողմից տարածքային համաչափ զարգացման եւ մայրաքաղաք Երեւանը բեռնաթափելու խոստումներին զուգահեռ:axyusak3

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝