ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

41220152

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճաանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի, Վայոց ձորի մարզերում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Վարդենյաց լեռնանցում տեղում է ձյուն:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղում է ձյուն:

Դիտվել է՝