«Սասնա ծռեր»-ի 18-ի գործի քննություն. Դատավորին ինքնաբացարկ են ներկայացնում

sasna crer

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով նիստին փաստաբանները միջնորդություն ներկայացրին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ ինքնաբացարկ ներկայացնելու մասին:

Բանն այն է, որ դատական նիստը սկսվեց միայն 18 ամբաստանյանից երեքի մասնակցությամբ, իսկ մնացած 15-ը դատարանի դահլիճում չէին: Ուստի եւ ամբաստանյալների փաստաբաններից Լուսինե Սահակյանը միջնորդեց ապահովել բոլոր 15 անդամի ներկայությունը:

Այս պահանջին ի պատասխան՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց. «6 ժամով դատական սանկցիա է կիրառվել, ի՞նչ ապահովելու մասին է խոսքը»:

Որից հետո Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ ինքը միջնորդում է իրենց պաշտպանյալներին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Դատավորն էլ հակադարձեց, թե ինքը փաստաբանին ձայնի իրավունք չի տալիս:

Այնուհետեւ Լուսինե Սահակյանը  ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

«Մի դատավոր, որը թույլ է տալիս նման կոպիտ խախտումներ, իրավունք չունի դատական գործ վարելու եւ իրավունք չունի դատավոր լինելու»:

Այդ միջնորդությանը միացավ նաև փաստաբան Գրիշա Բալասանյանը:

Դիտվել է՝