«Սասնա Ծռերի»-ի 18 մեղադրյալների գործով դատական նիստը մեկնարկեց

C6B0645A-824B-48B7-A802-CC79D300FFA5_w1023_r1_s

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը լսում է «Սասնա Ծռերի»-ի 18 մեղադրյալների գործով դատական նիստը:

18 գործի առաջին նիստն է այսօր: Դատարան բերեցին Պավլիկ Մանուկյանի որդուն՝ Արամին, ով մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում:

Այս խմբում է նաեւ գյումրեցի ազատամարտիկ Արամ Հակոբյանը, ով առողջական լուրջ խնդիրներ ունի:

Նկատենք, որ այս անգամ էլ փաստաբաններից մի քանիսը դարձյալ չկարողացան մտնել դատարանի դահլիճ, քանի որ չթույլատրեցին խուզարկել անձնական իրերը:

Դիտվել է՝