Գործադուլին կմասնակցեն 179 փաստաբան, նրանք մտադիր չեն ոսկեզօծ տառերով հրավիրատոմս ուղարկել Փաստաբանների պալատին

Երվանդ Վարոսյան

Հայաստանում սեպտեմբերի 13-ի փաստաբանների գործադուլին միացել են 179 փաստաբան: Փաստաբանների պալատի խորհրդից ոչ ոք չի միացել բողոքի ակցիային: Ավելին, ըստ ցուցարար փաստաբանների, վերջին տարիներին պալատի որդեգրած քաղաքականությունը միտված է միայն ու միայն փաստաբանության՝ որպես առանձին, ինքնուրույն տարրի թուլացմանը:

Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը վերջերս ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել՝ ասելով, որ ճիշտ կլիներ, որ փաստաբանները նախ բողոքի գործողությունների մասին հայտարարելուց առաջ դիմեին պալատ, տեղյակ պահեին և այդ ժամանակ ավելի մասշտաբային գործողություններ կձեռնարկեին: Պատասխանելով նրան՝ փաստաբան Երվանդ Վարոսյանն ասում է.

«Իսկ ակնկալել, որ ինչ-որ մեկին հայտարարությունը պետք է ուղարկվեր ոսկեզօծ հրավիրատոմսով, սխալ է, քանի որ բոլոր փաստաբանները հավասար են ու չկան «ավելի հավասարներ»։

Հարցազրույցն ամբողջությամբ Երվանդ Վարոսյանի հետ կարդացեք ստորև.

Բաժանորդագրվել
Դիտվել է՝