Դալլաքյանն հայտարարել է, որ կարող է միջնորդել Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի քաղաքական համագործակցության համար

Viktor-Dalaqyan-1

Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կարող է միջնորդ հանդիսանալ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ նրանց քաղաքական համագործակցության համար:

Դալլաքյանը շեշտել է, որ ընդգծված դրական հարաբերություններ ունի, թե Հովիկ Աբրահամյանի, թե Ծառուկյանի հետ:

Իր կարծիքն արտահայտելով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու որոշման մասին, Դալլաքյանն ասել է, որ հարգանքով է  վերաբերվում այդ որոշմանը.

«Եթե պարոն  Աբրահամյանը հստակ ներկայացնի իր մոտեցումները Հայաստանում ստեղծված իրավիճակի ու դրանից  հնարավոր ելքերի կապակցությամբ, ապա ես նաեւ գնահատականներ կտամ նրա հետ որոշակի համագործակցության վերաբերյալ։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի հետ ջերմ անձնական հարաբերությունները կարող են որոշակի դրական ազդեցություն թողնել մեր համագործակցության վրա»,- նշել է Դալլաքյանը։

Դիտվել է՝