Դարձյալ գնաճ՝ պարենային ապրանքների շուկայում

nkar 1

2017 թվականի հունվարի 25-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016 թվականի հունվար-դեկտեմբերի սպառողական գների ինդեքսը Հայաստանում:

Նշենք, որ սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար ՍԳԻ-ի զամբյուղում ներառված է 470 ապրանք-ծառայություն (1094 ապրանք (ծառայություն)–ներկայացուցիչ):

Եվ այսպես, 2016 թվականի դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1,1 տոկոս գնաճ:

Սպառման ապրանքների գինն աճել է 1,6%-ով, պարենային ապրանքների գինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 2,8%-ով:

Արձանագրված գնաճը պայմանավորված է հետևյալ ապրանքների թանկացմամբ. բանջարեղեն և կարտոֆիլ 27,7%, ձկնամթերք՝ 1,5%, միրգ՝ 2,8%, շաքարավազ՝ 0,2%:

Ոչ պարենային ապրանքների գինը նվազել է 0,8%-ով:

Նվազել է հատկապես հագուստի գինը՝ 1,4%-ով, կոշկեղենը՝ 3,6%-ով, կահույքը՝ 1%-ով, խոհանոցային սպասքը՝ 2.8%-ով:

Դեղորայքի շուկայում արձանագրվել է գնաճ՝ 1,2%:

Ծառայությունների ոլորտում արձանագրվել է գնաճ՝ 0,2%-ով:

Ծառայությունների գնաճը հիմնականում պայմանավորված է հանգստի կազմակերպման ոլորտում արձանագրված գնաճով՝ 5,9%:

Ըստ մարզերի գների դիտարկումը կատարվում է հետևյալ քաղաքներում.nkar2

Դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. դեկտեմբերին գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Եղեգնաձոր, Արտաշատ քաղաքներում՝ 1,8 տոկոս: Գյումրիում գնաճը կազմել է 1,0%, Երևանում՝ 1,1%:nkar3

Պարենային ապրանքները Գյումրիում 2016 թվականի դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատ թանկացել են 2,9%-ով, ոգելից խմիչքն ու ծխախոտը՝ 0,1%, մշակույթի ապրանքներ և ծառայություններ՝ 3%: Միրգը Գյումրիում թանկացել է 8,9%-ով, բանջարեղենն ու կարտոֆիլը՝ 21,3%, սուրճ, թեյ, կակաո՝ 0,1%:

Մայրաքաղաքում պարենային ապրանքների գնաճը 2016 թվականի դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատ կազմել է 2,9%, ոգելից խմիչք, ծխախոտ՝ 0,3%, հագուստի և կոշիկի գները նվազել են 3,8%-ով, բուժսպասարկման և դեղորայքի գնաճը կազմել է 1,4%:

Ձկնամթերքը թանկացել է 2,2%-ով, միրգը՝ 3.1%, բանջարեղեն և կարտոֆիլ՝ 26.1%:nkar4

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝