Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ լիագումար նիստը. օրակարգում ներառված է վեհաժողովի նախագահի ընտրության հարցը

եխխվ

Հունվարի 23-27-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստը:

Առաջին օրը տեղի կունենա ԵԽԽՎ նախագահի, ինչպես նաև փոխնախագահի ընտրություն և կոմիտեի անդամների նշանակում:

հայտնի չէ դեռ՝ կա՞ն արդյոք ԵԽԽՎ նախագահի այլ թեկնածուներ, թե՞ Պեդրո Ագրամունտը որպես միակ թեկնածու կվերընտրվի նախագահի պաշտոնում:

ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված օրակարգի համաձայն՝ նստաշրջանում քննարկվելու են նաև Եվրոպայում լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների, ԶԼՄ-ների և խոսքի ազատության մասին հարցերը, հրատապ ռեժիմով քննարկվելու է Թուրքիայում դեմոկրատական ինստիտուտների համակարգման հարցն ու Սիրիայի վերջին զարգացումներին վերաբերող խնդիրները:

Ելույթներով հանդես են գալու և պատգամավորների հարցերին են պատասխանելու Ռումինիայի ու Կիպրոսի նախագահները:

Դիտվել է՝