ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում հայկական կողմին՝ վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին

osce

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել դեկտեմբերի 29-ին  հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որով կոչ են անում հայկական կողմին՝ վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին, որը դեռ գտնվում է Հայաստանի Զինված ուժերի հսկողության տակ:

Համանախագահները նաեւ հիշեցնում են  հրադադարի խախտումների անթույլատրելիության մասին: Եւ կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ-ի` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման աշխատանքները:

Դիտվել է՝