Հակառակորդը չթիրախավորված կրակ է արձակել. ՀՀ ՊՆ

vigen sargsyan

Հակառակորդը շարունակել  է պարբերաբար կրակ արձակել, բայց հիմնականում չթիրախավորված, ընդհանուր ֆոնային կրակ է եղել: Ամփոփելով եւ գնահատելով տոնական օրերին սահմանի խախտման դեպքերը, այսօր նման հայտարարություն է արել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանը: Նախարարն իրավիճակը հարաբերականորեն ավելի հանգիստ է որակել:

«Մեր ԶՈւ-երը թիրախային արձագանքել են միայն այն դեպքերում, երբ թիրախ խոցելու անհրաժեշտություն կա»:

Վ. Սարգսյանը փոխանցել է  նաեւ, որ  հայկական կողմը  քաղաքական մոտեցում ունի, որ զինադադարի ցանկացած խախտում միջազգային պարտավորության խախտում է, ինչին պետք է ռազմական գնահատական տալ:

Դիտվել է՝