Հայտնաբերվել է Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվող անձը

Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության լրատվության լրատվության վարչության պատասխանատու Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել, որտեղ ասվում է.

«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Դիտվել է՝