Սուրբ ծննդյան տոնի առթիվ Պարգև Սրբազանը Ստեփանակերտի եկեղեցում պատարագ է մատուցել

15879594_1617217408295440_1348712289_n

Այսօր՝ հունվարի 6-ին, Սուրբ ծննդյան տոնի առթիվ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Ստեփանակերտի Սրբ. Հակոբ եկեղեցում պատարագ է մատուցել:

«Արցախպրես»-ին տված բացառիկ  մեկնաբանության մեջ Պարգև Սրբազանը  մասնավորապես  ասել է.  «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս: Շնորհավորում եմ ամենամեծագույն այս կրոնական տոնի առիթով: Թո՛ղ նորածին մանուկ Հիսուսի՝ թագավորիս, խաղաղությունը լինի ամբողջ աշխարհի հետ, մանավանդ, մեր հայրենիքի և մեր զինվորականների հետ: Թո՛ղ Սուրբ ծննդյան այս զորավոր, լուսավոր օրհնությունը իջնի ամեն մի հայի հոգում ու սրտում, որպեսզի ամբողջ տարին մենք ապրենք իբրև հայ, իբրև քրիստոնյա՝ բարության, առողջության ու խաղաղության մեջ»:

Նշենք, որ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին մասնակցել է նաև Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը՝ պետական բարձաստիճան ղեկավարների հետ:

Artsakhpress.am

Դիտվել է՝