Արամ Ա կաթողիկոսը Հալեպում է. տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիպել է հալեպահայերին

59304

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր՝ հունվարի 5-ին, Հալեպում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Արամ Առաջինը հալեպահայերին հանդիպել է տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Կաթողիկոսը, դիմելով հավաքվածներին, մասնավորապես ասել է.

15875056_1013687725399920_4984353147111639263_o

«Անցնող հինգ տարիների ընթացքում Սիրիայի հայությունը եւ մասնավորապես Հալեպի հայ համայնքը տառապել է եւ ահավոր դժվարությունների դիմաց կանգուն մնացել: Ճիշտ է՝ այդ տարիների ընթացքում ես ձեր կողքին չէի, սակայն վստահեցնում եմ, որ իմ աղոթքներով եւ աշխատանքով ձեր կողքին եմ եղել, դուք իմ կյանքում մնայուն եւ առանցքային տեղ եք զբաղեցնում:

Անցնող հինգ տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել ահավոր դժվարություններով: Հաճախ մահն ու սարսափը պատել են ձեր կյանքը, սակայն ձեր քրիստոնեական հավատքի, ամուր կամքի շնորհիվ կանգուն ենք մնացել: Այսօր եկել եմ ձեզ ասելու, որ մենք բոլորս պետք է վերականգնենք եւ վերաշխուժացնենք մեր համայնքային կյանքը:

15826168_1013687952066564_8299867738895919763_n

Ճիշտ է՝ անցած հինգ տարիների ընթացքում մեր սիրելի զավակներից մի քանիսը հեռացան, սակայն հալեպահայությունը, ինչպես տեսնում եմ, կանգուն է եւ վերականգնվող ոգով եւ հավատքով պետք է շարունակի իր ազգային, եկեղեցակա կյանքը:

Երեկ առիթ եմ ունեցել հանդիպելու Սիրիայի նախագահի հետ: Նախագահը մեծ գնահատականի եւ սիրով է խոսել հալեպահայերի մասին: Նրա կողմից նման մոտեցում եզակի երեւույթ է, իսկ Սիրիայի հայությունն իսկապես արժանի է նման գնահատականի»,- ասել է նա:

15823574_1013689115399781_5715400339058204721_n

Եզրափակելով խոսքը՝ Վեհափառ հայրապետն ասել է, որ ամբողջ հայությունն է հաեպահայերի կողքին եւ սիրիահայ համայնքի վերականգնումը համահայկական մտահոգություն է. «Այստեղ ենք եկել ձեզ հայտնելու, որ Կիլիկիո կաթողիկոսությունը ամբողջական նվիրումով հանձն է առնում սիրիահայության վերականգնման անհետաձգելի առաքելությանը»:15894770_1013688688733157_3010392406271017812_n

Դիտվել է՝