Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը

MRhHo2x65iw

Այսօր երեկոյան հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի պատարագ և հնչեց Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Ճրագալույցի պատարագը տարեկան ընդամենը երկու անգամ է մատուցվում` Սուրբ Ծննդյան տոնից առաջ` հունվարի 5-ի երեկոյան, Ծննդյան ավետիսը տալով, և Սուրբ Հարության տոնից առաջ` Հարության ավետիսը տալով հավատացյալներին, որոնք պատարագից հետո իրենց հետ տուն են տանում օրվա խորհուրդը նշանավորող եկեղեցուց վառված մոմերը:

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում տաղավար կամ գլխավոր տոներին միշտ նախորդում է պահքը, իսկ երկու ամենագլխավոր տոներին` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող յոթնօրյա և քառասնօրյա պահքը բացվում է տոնից առաջ` Ճրագալույցի պատարագից վերադառնալուց հետո:

Դիտվել է՝