Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

271020168

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Բաղրամյանի  տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը,
որտեղ նաև տեղ-տեղ մերկասառույց է:

Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝
100 մ:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Դիտվել է՝