Օբաման ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարը

obama_erdogan_telefon

Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են ԻՊ-ի դեմ պայքարի հարցում երկու երկրների համագործակցության մասին,-այս տեղեկությունը փոխանցում է ռուսական RIA Novosti լրատվական գործակալությունը:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստն ասել է, որ Օբաման ողջունել է տարածաշրջանային խաղացողների հետ Թուրքիայի շարունակական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում ազգային հրադադարի ձեռք բերմանն ու սիրիական վարչակարգի և ընդդիմության միջև քաղաքական բանակցություններին վերադարձ կատարելուն։

Կողմերն ընդգծել են Սիրիայում ու Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի գծով միջազգային դաշինքի գործողություններում առկա առաջընթացը, ինչպես նաև համաձայնվել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև համագործակցության խորացման ու շարունակման անհրաժեշտության շուրջ։

Օբաման իր ցավակցություններն է հղել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Ստամբուլի գիշերային ակումբում իրականացված ահաբեկչության, ինչպես նաև դեկտեմբերի 17-ին Քայսերի քաղաքում զինվորականների վրա կատարված հարձակման համար։

Դիտվել է՝