Կոտայքի մարզի և Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

271020168

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Կոտայքի մարզի և Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 100-150մ:

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Դիտվել է՝