Արգելափակվել են ավտոմեքենաներ

arm135781725782

Հունվարի 4-ին, ժամը 15.50-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ–Սևան հատվածի 6-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի 06 LU 941 պետհամարանիշով  (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան:

***

Հունվարի 4-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ. Մկրտչյան փողոցի թիվ 54 հասցեից՝ «Արարատ Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Chariot» մակնիշի 89 PR 899 պետհամարանիշով (վարորդ՝ Է. Մ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 4-ին, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փփրկարարները արգելափակումից դուրս են բերել «Mazda 6» մակնիշի 079 LL 01 պ/հ (վարորդ՝ Ի. Խ.) ավտոմեքենան:

Դիտվել է՝