Բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

f56988e2953ca3_56988e2953cdc

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Դիտվել է՝