
Չնայած այն բանին, որ պաշտոնական Վաշինգտոնը մեղադրում էր Ռուսաստանին նախընտրական արշավի ընթացքում իրականացված կիբերհարձակումների համար, ինչի հետեւանքով նաեւ ԱՄՆ-ից՝ Վաշինգտոնից եւ Սան-Ֆրանցիսկոյից 35 ռուսաստանցի դիվանագետների վտարելու որոշում ընդունվեց, Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ոչ մի ապացույց չկա, որ Ռուսաստանն իրականում ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վրա:
Ըստ Սպիտակ տան խոսնակի՝ Ռուսաստանի՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության մասին վարկածը մամուլի «ձեռքի գործն» է: