Թուրքիայի ոստիկանությունը հրապարակել է սելֆի-տեսանյութ, որը ենթադրյալ ահաբեկչի ձեռքի գործն է

Снимок

Թուրքիայի ոստիկանությունը հրապարակել է սելֆի-տեսագրություն: Ենթադրվում է, որ  Ստամբուլի կենտրոնում՝ «Ռեյնա» գիշերային ակումբում  ահաբեկչություն իրականացրած ենթադրյալ անձն ինքն է իրեն տեսագրել:

Սելֆի տեսագրությունն արվել է Ստամբուլի «Թաքսիմի» հրապարակում:

Հիշեցնենք նաեւ, որ Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում անակնկալ  հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Խոսքը հունվարի լույս 1-ի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հարձակման մասին է: Որի ժամանակ  անհայտ անձը ինքնաձիգից անկանոն կրակ էր բացել հարյուրավոր մարդկանց ուղղությամբ:

Սկզբում հաղորդվում էր, որ հանցագործը միայնակ է գործել: Իսկ ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ հարձակվող անձինք գործել են խմբով:

Դիտվել է՝