Ըստ նախնական վարկածի՝ ռուս զինծառայողի մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է

Без названия

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարությամբ հաստատվել է ռուս զինծառայողի մահվան փաստը Երեւանում:

Ըստ պաշտոնական հայտարարության՝ զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական վարկածի՝ սպայի մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է եղել:

Հիշեցնենք, ավելի վաղ հրապարակել էինք, որ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։ Իսկ ավելի ուշ ոստիկանները նշված հյուրանոցի 10-րդ համարում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի, Ռուբինյանց նրբանցքի 5-րդ հասցեում ժամանակավորապես բնակվող 45-ամյա Վիկտոր Եմելյանովի դին։

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում։

Դիտվել է՝