Բաքվի գազամուղի վրա նոր պայթյուն է տեղի ունեցել

59234

Բաքվում գլխավոր գազամուղի վրա, որտեղ հինգ օր առաջ պայթյուն էր եղել, նոր պայթյուն է գրանցվել:

Ադրբեջանի պետական նավթաարդյունաբերական (SOCAR) ընկերությունը դեկտեմբերի 27-ին հաղորդել էր գլխավոր գազամուղերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին: ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝  Բաքվի Գարադաղյան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել:

«Սանգաչալյան գազային հոսքից դուրս եկող գլխավոր գազամուղի վրա առավոտյան 07:00-ին կրկին պայթյուն է գրանցվել»,- նշված է Ադրբեջանի ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

Գազի հոսքը գազամուղով դադարեցված է: Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհի մարման գործընթացը շարունակվում է:

Դիտվել է՝