Մեղրու ավտոճանապարհներին բուք է

23079_large

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ հունվարի 1-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Մեղրու  տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:

Թալինի և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 30-50  մ: Ապարանի և Հրազդանի ճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը ՝  100-200 մ:

Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով
մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
  նախարարության լրատվական ծառայություն

Դիտվել է՝