«Կապիկի տարին Հայաստանի համար դասական կապիկությունների տարի էր»

default

Անցնող տարին ամփոփել ենք Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ:

 - Պարոն Հայրապետյան, եթե ամփոփենք 2016-ը, ի՞նչ իրադարձություններ կառանձնացնեք. որո՞նք կդասեք ձեռքբերումների սյունակում, և որո՞նք՝ կորուստների ու բացթողումների: Ընդհանուր առմամբ, 2016-ն ինչպիսի՞ տարի էր Հայաստանի համար:

– 2016-ին մեր լավագույն ձեռքբերումը, թերևս, այն էր, որ ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության օգնությամբ քառօրյա պատերազմն ավելի չձգվեց: Լավագույն էր նաև այն, որ մեկ անգամ ևս ապացուցվեց, որ հայ տեսակի միջից չի հաջողվել մինչև վերջ արմատախիլ անել նեղյալներին հասնելու հումանիզմի ոգին. և դրա պերճ վկայությունն էր Հաց բերողի  երևույթը: Ցավալի բացթողում էր, որ մեր իշխանությունը չկարողացավ հաղթահարել իր խրամատավորվածությունն ու նեղմիտ մանրախնդրությունը և Հաց բերողին չպարգևատրեց, չքարոզեց նրա բերած արժեքի կարևորությունը: Առաջին ամենամեծ կորուստը հայաստանահայության արնահոսումն է՝ արտագաղթը, որի պատասխանատուն բացառապես իշխանության մենթալիտետն է, որակը: Ոչ պակաս կորուստ էր Հայաստանում քաղբանտարկյալների շարունակվող գոյությունը: Ընդհանուր առմամբ՝ 2016-ը՝ արևելյան տոնացույցով Կապիկի տարին, Հայաստանի համար դասական կապիկությունների տարի էր, որ ամենից ցայտուն երևակվեց ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմի ջախջախմամբ և կուսակցական ներկա նախատոնական առևտրի եռուզեռով:

- Տնտեսական առումով նահանջ, բոլոր թվային տվյալներով՝ կրկին ուրախանալու որևէ առիթ չունենքդարձյալ արտագաղթ, աղքատություն, հետընթացԱյս ամենին գումարվեց ապրիլյան պատերազմը: Սա այն գի՞նն է արդյոք, որը վճարում ենք նման որակներով իշխանություն հանդուրժելու համար, որ թեև գնդակահարությամբ իշխանության եկածի լեգիտիմության բացարձակ բացակայությանը՝ թույլ տվեցինք շարունակել թալանն ու ապօրինությունները:

– Ցավոք, այո՛, սա այն գինն է, որը մենք վճարում ենք մեր դողդոջ պետականությունն այս անկայուն աշխարհաքաղաքական միջավայրում պահպանելու համար: Պարզապես հնարավոր էր ավելի նվազ կորուստներով առավել մեծ արդյունքների հասնել, եթե մեր քաղաքական ընտրանու որակն այսքան գավառական չլիներ:

- Ղարաբաղյան հակամարտության խնդրի հանգուցալուծման միակ տարբերակն արդյոք տարածքային զիջումներն են, ինչպես պնդեց վերստին ՀՀ առաջին նախագահը, և ինչին գնում են գործող իշխանությունները:

– Վստահ եմ, որ գործող իշխանությունները չեն հանդգնի գնալ ռազմավարական զիջումների: Գիտե՞ք՝ ժամանակները և միջավայրը փոխվել են և փոխվում են ամեն պահի, ուստի չարժե մեկ անգամ իրեն այլ ժամանակի մեջ և այլ միջավայրում արդարացրած գաղափարը դոգմա սարքել: Եթե շատ չէ, գոնե մի փոքր պակաս որովայնամիտ լինենք, ապա մեզ պայծառ ապագա է սպասվում:

- Իշխանությունները որպես կարևորագույն ձեռքբերում համարում են օրենսդրական փոփոխությունները, ՏԻՄ ընտրությունները՝ փոփոխված սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով և իհարկե սպասվելիք խորհրդարանական ընտրությունները: Ըստ Ձեզ՝ օրենսդրական փոփոխությունները եթե ձեռքբերում և վերարտադրության գործիք են իշխանությունների համար, արդյոք կորուստ չէր ՀՀ քաղաքացու համար:

– Սահմանադրության հաճախակի փոփոխությունները վկայում են տվյալ պետության և նրա ղեկին գտնվողների անլրջության մասին, իսկ ընտրական մեխանիզմի փոփոխությունը, ինչպես քիչ առաջ ասացի, ժողովրդավարական մեխանիզմի ջախջախմանը, Հայաստանում ռուսական ավտորիտարիզմի տեղական կապկմանն է միտված: Սա վատ, ծայրահեղ վատ հետևանքներ է ունենալու:

-2017-ին Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն, ի՞նչ անելիք ունի այս առումով ՀՀ քաղաքացին գալիք տարում:

-Հայաստանի քաղաքացիներս ունեցել և ունենք մեկ անելիք՝ ամուր կառչել հայրենի պետականությանը՝ երկնառաք այդ ընծային՝ անկախ այն բանից, թե տվյալ պահին նպաստավոր պայմաններ կա՞ն արդյոք այս գավառական իշխանության փոխարեն ՀՀ քաղաքացուն վայել իշխանություն հաստատելու համար:

Հարցազրույցը՝ Ա.Վարդանյանի

Դիտվել է՝