«Հայաստանի քաղաքացին այլևս սխալվելու իրավունք չունի»

9CBC6D05-13F0-4F69-8F5E-4AFD63C71DA3_mw1024_s_n

ԳԱԼԱ-ի զրուցակիցն  է քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

-Եթե ամփոփենք 2016-ը, ի՞նչ իրադարձություններ կառանձնացնեք, որոնք կդասեք ձեռքբերումների սյունակում և որոնք՝ կորուստների ու բացթողումների: Ընդհանուր առմամբ, 2016-ն ինչպիսի՞ տարի էր Հայաստանի համար:

-2016թ.-ը լի էր դրական և բացասական իրադարձություններով: Ցավոք, դրական իրադարձություններն ավելի քիչ էին, քան բացասականները: Տարվա ելակետային իրադարձությունն, անկասկած, ապրիլյան պատերազմն էր, որտեղ ընդհանուր առմամբ մենք մեծ կորուստներ ունեցանք: Քառօրյա պատերազմում 100-ից ավելի զոհ տվեցինք և մոտ 800 հեկտար տարածք զիջեցինք Ադրբեջանին: Դրան հաջորդեց մեծ ներպետական ճգնաժամ՝ Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գնդի գրավումը, որը նույնպես մի քանի շաբաթ երկիրը պահեց լարվածության մեջ: Բարեբախտաբար, հնարավոր եղավ խուսափել ավելի մեծ աղետից` քաղաքացիական պատերազմից: Ապրիլյան պատերազմի և Սասնա ծռերի գործողությունների հետ ուղղակիորեն և անուղղակիորեն կապված էր կառավարության փոփոխությունը: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը վաղուց լճացել էր, և այն փոխելու անհրաժեշտություն կար: Նոր կառավարությունը որոշ դրական փոփոխություններ մտցրել է, մի շարք կարևոր որոշումներ է ընդունել, սակայն դա ընդամենն առաջին քայլերն են: Պետք է ավելի կտրուկ և արմատական քայլերի դիմել, որպեսզի երկիրը դուրս բերվի ճգնաժամից:  Հայաստանի համար շատ մեծ իրադարձություն էր Հռոմի պապի այցը Հայաստան: Ուշագրավ էր նաև «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Եվ, վերջապես, որպես շատ մեծ իրադարձություն պետք է նշել Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ըմբիշ Արթուր Ալեքսանյանի կողմից ոսկե մեդալ նվաճելը: 20 տարի անց Հայաստանն ունեցավ նոր օլիմպիական չեմպիոն:

1929235_888330164616877_893714322907918562_n-Տնտեսական առումով նահանջ, բոլոր թվային տվյալներով՝ կրկին ուրախանալու որևէ առիթ չունենքդարձյալ արտագաղթ, աղքատություն, հետընթացԱյս ամենին գումարվեց ապրիլյան պատերազմը: Սա այն գի՞նն է արդյոք, որը վճարում ենք նման որակներով իշխանություն հանդուրժելու համար, որ թեև գնդակահարությամբ իշխանության եկածի լեգիտիմության բացարձակ բացակայությանը՝ թույլ տվեցինք շարունակել թալանն ու ապօրինությունները:

-Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ քանի դեռ ունենք ոչ լեգիտիմ իշխանություններ, իրենց կյանքում դրական փոփոխություններ չեն լինելու, և երկիրը գնալով ավելի է ընկղմվելու պարտքերի և աղքատության հորձանուտի մեջ: Ընտրությունների կեղծմամբ իշխանության եկած վարչախումբը ստիպված մեծ պարտքեր է վերցնում՝ իր իշխանությունը պահելու և վերարտադրվելու համար: Դրա հետ կապված տարեցտարի աճում է Հայաստանի արտաքին պարտքը և այն արդեն գրեթե հասնում է 6 միլիարդ դոլարի: Եթե այսպես շարունակվի, երկիրը կկանգնի դեֆոլտի առջև: Ամբողջ աշխարհի ավտորիտար վարչակարգեր ունեցող երկրները հենվում էին հումքային ռեսուրսների, հատկապես նավթի վրա, և ընդհանրապես բռնապետական իշխանություն ունենալը թանկ «հաճույք» է: Հայաստանը չունի այդպիսի ռեսուրսներ, և վարչակարգը ստեղծել է մենաշնորհային տնտեսություն, և այդ մենաշնորհների միջոցով առաջացած ստվերային գումարները հոսում են ոչ թե պետական բյուջե, այլ իշխանության «սև դրամարկղ», իսկ այդ գումարներն օգտագործվում են ընտրությունների ժամանակ որպես ընտրակաշառք բաժանելու, բազմաթիվ գրպանային ընդդիմադիր կուսակցություններ, ԶԼՄ-ներ պահելու համար և այլն: Արդյունքում տուժում են Հայաստանի պետական բյուջեն և ՀՀ քաղաքացիները:

-Իշխանությունները որպես կարևորագույն ձեռքբերում համարում են օրենսդրական փոփոխությունները, ՏԻՄ ընտրությունները՝ փոփոխված սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով և իհարկե սպասվելիք խորհրդարանական ընտրությունները: Ըստ Ձեզ՝ օրենսդրական փոփոխությունները եթե ձեռքբերում և վերարտադրության գործիք են իշխանությունների համար, արդյոք կորուստ չէր ՀՀ քաղաքացու համար:

-Վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրական օրենսգրքում և Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների իրական նպատակն իշխանության վերարտադրությունն ապահովելն է: Ընդ որում, նոր ընտրական օրենսգիրքն ավելի վատն է, քան նախորդը: Դա ակնհայտորեն երևաց Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ Հայաստանի 2-րդ և 3-րդ քաղաքներում քաղաքապետեր դարձան մարդիկ, ովքեր չեն ստացել ընտրողների ձայների 50%-ից ավելին: Իշխանությունների կատարած աճպարարությունների հետևանքով այժմ  Գյումրիում և Վանաձորում կազուսային իրավիճակ է ստեղծվել. երկու քաղաքների ավագանու անդամների մեծ մասը բոյկոտում է ավագանու նիստերը: Մեր ժողովրդի համար իսկական չարիք է դառնալու ԱԺ ընտրությունների ռեյտինգային քվեարկությունը, որի բացասական հետևանքները կտեսնենք հաջորդ տարի:

-2017-ին Հայաստանը կդառնա խորհրդարանական հանրապետություն, ի՞նչ անելիք ունի այս առումով ՀՀ քաղաքացին գալիք տարում:

-Հայաստանի քաղաքացին պետք է հասկանա, որ ինքն այլևս սխալվելու իրավունք չունի: Եթե նախագահական հանրապետության դեպքում ՀՀ քաղաքացին կարող էր երկու անգամ իշխանություն ընտրել՝ նախագահ և խորհրդարան, ապա այժմ մեկ ընտրություն է կատարելու և 5 տարի պետք է համակերպվի այդ իշխանության գոյության հետ: Այս առումով 2017թ.-ը չափազանց մեծ նշանակություն է ունենալու, որից հետո պարզ կդառնա, թե ինչ ուղղությամբ է գնալու Հայաստանը:  

Դիտվել է՝