Դեսպանին սպանողը կարող էր տեղեկություն ստանալ ռուսական դեսպանատան աշխատակիցներից

58817

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը համատեղ վարող ռուս-թուրքական փորձագետները ստուգում են վարկածն այն մասին, որ հարձակում գործած ոստիկան Մևլութ Ալթընթըշին օգնել է որևէ մեկը ռուսական դեսպանատնից:

Այդ իսկ պատճառով ռուս քննիչները փորձում են ստանալ համաձայնություն հարձակում գործած թուրք ոստիկանի հեռախոսազանգերը ստանալու հարցում: Դա, ըստ աղբյուրի, կարող է օգնել Մոսկվայի և Անկարայի համատեղ հետաքննությանը:

Ալթընթըշի հեռախոսի գաղտնաբառը կոտրելու և հեռախոսին հասանելի լինելու համար այժմ մասնագետներն աշխատում են:

artsakhpress.am

Դիտվել է՝