Պուտինը Թուրքիայում սպանված դեսպանին հետմահու ՌԴ հերոսի կոչում է շնորհել

despan

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում սպանված դեսպան Անդրեյ Կառլովին հետմահու Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում է շնորհել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Ցուցաբերած տոկունության եւ արիության, ինչպես նաև ՌԴ արտաքին քաղաքական ուղեգծի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի համար Անդրեյ Գենադիի Կառլովին հետմահու շնորհել Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում»,-նշվում է ՌԴ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպանը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայում: Անդրեյ Կառլովի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝