Արմեն Աշոտյանը՝ Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու եւ «լիբերալ եռյակի» մասին

ohanyan

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է քաղաքական վերջին զարգացումներին, կարծիք է հայտնել նաեւ ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին:

«Սեյրան Օհանյանի հայտարարությունը մամուլը երկար եփեց, ուստի անակնկալ չէր, ուզում եմ ասել, որ ցանկացած պարագայում, ունենալով հարգանք նախկին գեներալի մարտական ճանապարհի հանդեպ եւ ունենալով մարդկային հարաբերությունների ինձ համար ջերմ ու գնահատելի պաշար, պետք է ասել, որ Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է:

ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն սահմանադրական իրավունք որոնելու քաղաքականությամբ զբաղվելու այն ձեւաչափերը, որոնց մասին գրում է մամուլը: Դեռեւս անարժանահավատ են, որ ես փորձեմ գնահատական տալ այն հնարավոր հիփոթետիկ եռյակին, քառյակին կամ հնգյակին, որի մասին գրում են, բայց փաստեմ, որ Հայաստանի քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ՝ նախկին նախագահների՝ ի դեմս Լ. Տեր-Պետրոսյանի, նախկին վարչապետեր՝ ի դեմս Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, նախկին նախարարներ՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի, նախկին պաշտպանության նախարարներ: Սեյրան Օհանյանն առաջինը չէ, որ քաղաքականություն է մտնում:

Քաղաքականությունը ձգտում է նախկին պաշտոնյաներին, իշխանավորներին: Կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել լուրջ արդյունքներ, բայց ինչ-որ մի տեղ քաղաքական արեւի տակ կարողանում են տեղ զբաղեցնել՝ ունենալով քաղաքական ծրագիր, ամբիցիաներ»:

Աշոտյանն անդրադարձավ նաեւ գալիք խորհրդարանական ընտրություններին եւ հայտարարեց, որ փոխվել է քաղաքական կլիման.

«Փորձենք քաղաքականությանը նայել Չարլզ Դարվինի աչքերով:

Փաստենք, որ փոխվել է քաղաքական կլիման, եւ տարբեր քաղաքական տեսակներ փորձում են իրենց գոյությունն ամրապնդել, երաշխավորել նոր քաղաքական կլիմայի պայմաններում: Այդ քաղաքական տեսակները տարբեր են՝ դինոզավրերից մինչեւ սողուններ, թռչուններից կաթնասուններ: Կան նաեւ բուսական աշխարհի ներկայացուցիչներ:

Այս տեսակետից կարեւոր է, որ քաղաքական կյանքն ապրի էվոլյուցիա եւ մնան մրցունակ տեսակները:

Ընդ որում, էվոլյուցիան պահանջում է մի քանի տեսակների գոյություն: Բնականաբար, չի կարելի ասել, որ մեկը պետք է ոչնչացնի մյուսներին, հատկապես խորհրդարանական կառավարման մթնոլորտում:

Կարեւորը, որ ֆորս-մաժորներ չլինեն, որ հրաբուխներ չժայթքեն, այսինքն քաղաքական էվոլյուցիայի վրա չազդեն ֆորս-մաժորային բնակլիմայական պայմանները»:

Աշոտյանն ասաց նաեւ, որ ողջունելի է լիբերալ եռյակի ստեղծման գաղափարը: Ընդգծեց, որ դա չդիտարկեն ՀՀԿ տեսակետ, այլ իր անձնականը:

«Ես մի անգամ ասել եմ, որ լիբերալ ձայներն անտեր են, եւ ուրախ եմ, որ առաջացել է բնական միավորման հնարավորություն»:

Շրջանառվող այլ ձեւաչափերն, ըստ Աշոտյանի, բնական տպավորություն չեն թողնում: Միավորման համար երկու ընդհանուր բան կա ընդամենը՝ հաղթել ՀՀԿ-ին եւ լինել իշխանություն:

«Բայց այս երկուսը քիչ է որպես մոտիվացիա, ուզել հաղթել եւ լինել իշխանություն: Դա ուզել են բոլորը 90-91թ.-ից առաջ: Շատ կարեւոր է, որ ամեն մի քաղաքական ուժ գտնի իր ֆիշկան, գտնի իր նոր մոտիվացիան, քաղաքական գրավչության նախապայմանը, որով կարող է հավակնել առաջին եւ երկրորդ նպատակների իրականացմանը»:

Դիտվել է՝