Ավետիսյանների իրավահաջորդների բողոքները մերժեց ՀՀ վերաքննիչ դատարանը

permyakov

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ հրապարակեց Վալերի Պերմյակովի գործով իր որոշումը՝ մերժելով տուժողի իրավահաջորդների փաստաբանների բողոքները: Համաձայն որոնց պահանջվում էր նախ գործը նորից քննել, որովհետեւ ըստ տուժողների իրավահաջորդների փաստաբանների՝ առաջին ատյանի դատարանը Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չի բացահայտել եւ ապա Ավետիսյանների իրավահաջորդները նաեւ նյութական պահանջներ ունեին Ռուսաստանի Դաշնությունից:

Վերաքննիչի որոշումը հրապարակելու ժամանակ կողմերից ոչ մեկը դատարանում ներկա չէին՝ ո՛չ տուժող կողմի ներկայացուցիչները, ո՛չ էլ Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը։

Դատարանը հրապարակեց որոշումը մերժելով բողոքող կողմերի պահանջները եւ ուժի մեջ թողնելով ՇՄ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Դիտվել է՝