«Հայկական վերածնունդը» պատրաստ է համագործակցել անգամ ՀՀԿ-ի հետ, իսկ «Ժառանգությունը» կողմ է մասշտաբային համախմբմանը

15570924_686800994822621_215356045_n

Որո՞նք են դեպի 2017թ. խորհրդարանական ընտրություններ գնացող հիմնական «խաղացող ուժերը»: ՀՀԿ-ն ինչպե՞ս է պատրաստվում վերարտադրվել, եւ որտե՞ղ կլինի Ս. Սարգսյանը 2018թ.-ից հետո:

Այս թեմայի շուրջ «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակում կարծիք են հայտնել «Ժառանգություն» կուսակցության Գյումրու կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության Գյումրու կառույցի պատասխանատու Համլետ Սարուխանյանը:

Ըստ «Ժառանգության» ներկայացուցչի՝ ընդդիմադիր դաշտում խորհրդարանական ընտրություններից առաջ անհրաժեշտ է մասշտաբային համախմբում եւ դաշինք: Ընդ որում, հարցին, թե ինչպիսին կլինի «Ժառանգություն» եւ «Համախմբում» կուսակցությունների դաշինքը, Վահագն Հովհաննիսյանն արձագանքեց, որ ընդհանրապես տեղյակ չէ այդ մասին:

«Հայկական վերածնունդը» եւս պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Գյումրու կառույցի պատասխանատուն հայտարարում է, որ գնալու են միայնակ: Ինչ մնում է միավորումներին, դաշինքներին, «Հայկական վերածննդի» ներկայացուցչի խոսքերով՝ արժե հանուն Հայաստանի գործել ցանկացած ուժի հետ, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ի:

Դիտվել է՝