Աղքատ երկրի կառավարության միլիոնատերերը. բյուջեում փող չկա, հայտարարագրերում՝ ինչքան ասես

image

ՀՀ կառավարությունը, որն իր շատ կարճ գործունեության ընթացքում բազմիցս հայտարարել է, որ միջոցներ չկան՝ թոշակ և նպաստ բարձրացնելու համար, որ վիճակը վատ է, բյուջեի միջոցները սուղ, չեն կարող նման շռայլություն թույլ տալ և այլն, աչքի է ընկնում միլիոնատեր նախարարներով:

Մեկ ուշագրավ դիտարկում, վերջերս Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ շարքերը համալրեցին այն նախարարները, որոնց հայտարարագրերն իրենց «պարունակությամբ» աչքի են ընկնում: Վստահաբար ունեցվածքը պահպանելու և ավելացնելու մղումը նրանց տարավ դեպի Մելիք Ադամյան, այլ ոչ թե Նժդեհի գաղափարախոսությունը: Նախարարների շարքերում, իհարկե, կան նաև հնաբնակ ՀՀԿ-ականներ, ովքեր ևս աչքի են ընկնում կուտակած կարողությամբ:

Եվ այսպես, ստորև ներկայացնում ենք ՀՀ կառավարության անդամների՝ 2016 թվականին ներկայացրած հայտարարագրերը:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյան

levvon altunyanԱզդեցիկ ունեցվածքի տեր նախարարներից է: Նորաթուխ ՀՀԿ-ական Ալթունյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (2016 թվական) հայտարարագրել է երկու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված և հողամաս:

Ալթունյանն ունի բաժնետոմսեր՝ ավելի քան 634 մլն դրամ արժեքով, և 17 մլն 950.000 դրամի պարտատոմսեր: Առողջապահության նախարարը փոխառության է տվել 165 հազար 791 ԱՄՆ դոլար և ավելի քան 29 մլն դրամ:

Ալթունյանի՝ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 184 միլիոն 131 հազար դրամ, իսկ արտարժույթով՝ ավելի քան 141 հազար դոլար, որից աշխատանքի դիմաց վարձատրությունը կազմել է շուրջ 80 մլն դրամ:

Ալթունյանի ընտանիքի անդամների տվյալները պաշտպանված են:

ՀՀ փոխվարչապետ,միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան

Վաչե-ԳաբրիելյանՊաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում և առանձնատուն: Փոխառության տված գումարը կազմում է շուրջ 17 մլն դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար:

Վաչե Գաբրիելյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (20.09.16) կազմել են 4000 ԱՄՆ դոլար և 2 մլն 110 հազար դրամ: Հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են շուրջ 18 մլն դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան

Artem-asatryan-634x445Արտեմ Ասատրյանը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 30 մլն ՀՀ դրամ: Ասատրյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը (27.09.2016) ստացված եկամուտները կազմել են 4 մլն 594 հազար դրամ:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան

C2xQN7SBqc19Fgy1d24JSSQZ1jՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հայտարարագրել է TOYOTA PRIUS HIBRID 1.8 մարդատար տրանսպորտային միջոց: Անշարժ գույք նախարարը չի հայտարարագրել: Դրամական միջոցները՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2016) կազմել են 1,5 մլն դրամ:

2016 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 7 մլն ՀՀ դրամ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

Nalbandyan-Eduard4-472x265Նալբանդյանը 2016 թվականին հայտարարագրել է մեկ բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է ավելի քան 11 մլն դրամ և 65 հազար եվրո:

Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է 7 մլն 875 հազար դրամ:

Նալբանդյանի կինը՝ Նատալյա Նալբանդյանը, հայտարարագրել է 21 հազար 700 եվրո գումար:

2015 թվականին արտգործնախարարի դրամական միջոցներն ավելի մեծ են եղել. աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է 9,5 մլն դրամ: Հարկային տարվա վերջում (2015 թ.) ունեցած դրամական միջոցները կազմել են 9 մլն 620 հազար ՀՀ դրամ և 63 հազար 300 եվրո:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան

artvik minasyanԴաշնակցական Արծվիկ Մինասյանը հայտարարագրել է հողամաս և բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2016) հայտարարագրել է 4 մլն ՀՀ դրամ:

Հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 5 մլն դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան

իիՆորաթուխ ՀՀԿ-ական Իգնատի Առաքելյանին ևս այն նախարարների շարքին կարելի է դասել, ով բավականին մեծ կարողություն ունի: Նա հայտարարագրել է երկու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում և մեկ առանձնատուն:

Գյուղնախարարի դրամական միջոցները՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (20.09.2016 թ.) կազմել են մոտ 22 մլն ՀՀ դրամ, 72 հազար ԱՄՆ դոլար և 77 հազար եվրո:

Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 63 մլն 817 հազար ՀՀ դրամ, գույքն օտարելուց ստացված եկամուտը՝ ավելի քան 47 հազար դոլար: Իգնատի Առաքելյանի ընտանիքի անդամների տվյալները պաշտպանված են:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայան

5036992Սուրեն Կարայանը ևս վերջերս դարձավ ՀՀԿ անդամ: Նա հայտարարագրել է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում և հողամաս, ինչպես նաև VAZ 2106 մարդատար մեքենա:

Կարայանի դրամական միջոցները՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2016) կազմել են 24 մլն դրամ և 52 հազար ԱՄՆ դոլար:

Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է շուրջ 6 մլն դրամ:

Կարայանի կինը՝ Քրիստինե Անտոնյանը, հայտարարագրել է 18 հազար ԱՄՆ դոլար:

Հավելենք, որ Սուրեն Կարայանը վերջերս համալրեց ՀՀԿ շարքերը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան

ASHOTՄանուկյանը 2016 թվականին հայտարարագրել է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք և ավտոտնակ:

Նորանշանակ նախարարը փոխառության է տվել 130 հազար ԱՄՆ դոլար, Մանուկյանի դրամական միջոցները՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 42 հազար 400 ֆունտ ստեռլինգ և մոտ 13 մլն ՀՀ դրամ:

Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը (20.09.2016 թ.) ստացված եկամուտը կազմել է 34 մլն 697 հազար ՀՀ դրամ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան

levon-mkrtchyanԴաշնակցական նախարարը 2016 թվականին հայտարարագրել է երկու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, հողամաս և ավտոտնակ, LEXUS RX 350 մակնիշի ավտոմեքենա: Լևոն Մկրտչյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ բաժնեմասի է տիրապետում երեք ընկերություններում՝ 70 մլն, 85 մլն և 37 մլն ՀՀ դրամ արժեքով: Նախարարը 2016 թվականին փոխառության է տվել 66 հազար եվրո և 318 հազար ռուսական ռուբլի: Մկրտչյանի դրամական միջոցները՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 հազար ԱՄՆ դոլար, 25 հազար եվրո և 10 մլն ՀՀ դրամ: Եկամտի չափը կազմել է 4 մլն 149 հազար դրամ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան

13.thumbԱրմեն Ամիրյանը ևս աչքի է ընկնում իր ունեցվածքով: Նա հայտարարագրել է հինգ առանձնատուն, հողամաս՝ յոթ տարբեր հասցեներում գտնվող, հասարակական նշանակության երկու շինություն: Ամիրյանն ունի նաև NISSAN ALTIMA 2.5 մակնիշի ավտոմեքենա: Մշակույթի նախարարը նաև փոխառության է հանձնել 120 մլն ՀՀ դրամ: Այսքանով, սակայն, չի սահմանափակվում նրա ունեցած կարողությունը:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2016 թ.) դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար: 135 հազար դոլար 2016 թվականին ստացել է վարձակալության դիմաց: Աշխատանքի դիմաց ստացել է վարձատրություն՝ շուրջ 3 մլն դրամ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

Հրանուշ-ՀակոբյանՀրանուշ Հակոբյանը հայտարարագրել է բնակարան և հողամաս: Փոխառության տված գումարը կազմում է շուրջ 74 հազար ԱՄՆ դոլար և մոտ 22 հազար եվրո: 2016 թվականին պաշտոնը վերստին ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2016) դրամական միջոցների չափը կազմել է 8 մլն 758 հազար ՀՀ դրամ:

Տրված վարկերից ստացված տոկոսը և աշխատանքի դիմաց վարձատրությունն ընդհանուր առմամբ 2016 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան

capture111.thumbՎահան Մարտիրոսյանի ունեցվածքը ևս աչքի է զարնում: Նրան կարելի է դասել դոլարային միլիոնատերերի շարքում: Նա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (20.09.2016 թ.) հայտարարագրել է երկու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, հողամաս, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, առանձնատուն և ամառանոց (այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված): Նախարարը հայտարարագրել է նաև MERCEDES-BENZ S 350 L, MERCEDES-BENZ S500L 4 MATIC, PORSCHE PANAMERA GTS 4.8 ավտոմեքենաներ: Փոխառության տված գումարը կազմում է ավելի քան կես միլիոն ԱՄՆ դոլար և շուրջ 15 մլն ՀՀ դրամ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 26 մլն ՀՀ դրամ, 627.000 ԱՄՆ դոլար և շուրջ 322 հազար եվրո:

2016 թ. հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են շուրջ 56 մլն ՀՀ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյան

e61f8ef8e3c31a75948048362c258acdՊաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (20.09.2016) Արամյանը հայտարարագրել է բնակարան, հողամաս և ավտոտնակ: Փոխառության տված գումարը կազմում է 52 հազար ԱՄՆ դոլար:

Դրամական միջոցների չափը՝ 3 մլն ՀՀ դրամ: Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը՝ 8 մլն 835 հազար ՀՀ դրամ: Արամյանի կինն ավելի շատ միջոցներ է հայտարարագրել 2015 թվականին: Ֆինանսների նախարարի կինը՝ Իզաբելա Հովհաննիսյանը, 2015 թվականին 3,5 մլն դրամով ձեռք է բերել MERCEDES-BENZ C230 ավտոմեքենա, փոխառության տվել և ստացել 40 հազար ԱՄՆ դոլար: Արամյանի կինը հայտարարագրել է նաև 40 հազար ԱՄՆ դոլար և 20 հազար եվրո:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան

loqyan-634x445Դաշնակցական նախարարը 2016 թվականին հայտարարագրել է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, առանձնատուն և հասարակական նշանակության շինություն: Լոքյանը երեք ընկերություններից բաժնեմաս ունի՝ 41 մլն 520 հազար, 37 մլն 150 հազար և 63 մլն 400 հազար ՀՀ դրամ արժեքով: Դավիթ Լոքյանի՝ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 28 մլն 568 հազար ՀՀ դրամ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան

vigen sargsyan2016 թվականին Վիգեն Սարգսյանը հայտարարագրել է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում և ավտոտնակ:
Շարժական գույք նշված չէ պաշտպանության նախարարի հայտարարագրում: Դրամական միջոցները՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (03.10. 2016թ.) կազմել են 15 մլն ՀՀ դրամ, 90 հազար ԱՄՆ դոլար և 4000 եվրո:

Վիգեն Սարգսյանի՝ աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է 18 մլն 460 հազար ՀՀ դրամ: Վիգեն Սարգսյանը ևս վերջերս անդամակցեց ՀՀԿ-ին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան

big_1462532400_6325341Ռոստոմյանը հայտարարագրել է ամառանոց և հասարակական նշանակության շինություն, երեք ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ 320 S, BMW X5 4.8 I և TOYOTA LAND CRUISER 200 4.0: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2016 թ.) դրամական միջոցները կազմել են 12 հազար ԱՄՆ դոլար և 3 մլն 400 հազար ՀՀ դրամ: Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը՝ 3 մլն 200 հազար դրամ:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան

arm144654523850Դավիթ Հարությունյանը 2016 թվականին հայտարարագրել է 6 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, հողամաս, ամառանոց և առանձնատուն: Դավիթ Հարությունյանն ունի նաև 8 մլն ՀՀ դրամը գերազանցող մետաղադրամների և գեղանկարների հավաքածու:

Աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը կազմել է 5 մլն 362 հազար ՀՀ դրամ, դրամական միջոցները՝ պաշտոնը վերաստանձնելու օրվա դրությամբ (20.09.2016) կազմել են 8,5 մլն ՀՀ դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար: Դավիթ Հարությունյանի կինը՝ Նարինե Մանուկյանը, 2015 թվականին հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլար:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան

karapetyan1Ցանկը եզրափակենք նորաթուխ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի ներկայացրած հայտարարագրով: 2016 թվականի սեպտեմբերի 13-ից պաշտոնը ստանձնած Կարապետյանը հայտարարագրել է չորս բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում և ամառանոց, ինչպես նաև LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 4.5 I մակնիշի ավտոմեքենաներ:

50 մլն ՀՀ դրամ արժեքով բաժնեմասի է տիրապետում վարչապետը, 8 մլն դրամը գերազանցող՝ ձեռքի երեք ժամացույց: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 850 հազար եվրո, 3 մլն 700 հազար ԱՄՆ դոլար, 55 մլն ռուսական ռուբլի և 120 մլն ՀՀ դրամ:

Աշխատանքի վարձատրությունը ռուսական ռուբլով 2016 թվականի 9 ամիսների ընթացքում կազմել է 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի, այլ եկամուտներ՝ 32 մլն 898 հազար ՀՀ դրամ:

 Արմենուհի Վադանյան

Դիտվել է՝