Փաշինյանը հույս հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամների ջանքերը կուղղվեն նաև խաղաղության պահպանմանն ու ցեղասպանությունների կանխարգելմանը

_TM_2580

«Նա հեռացավ մեզանից, բայց այսօր ներկա է մեր մտքերում, նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն խնդրում եմ մեկ րոպե ծափահարություններով տոնել Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը»,- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում առաջարկեց Նիկոլ Փաշինյանը՝ սկսելով իր ելույթը ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի մեկնարկին։

Նա խոսեց նախ այն երկրի մասին, որը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիան, Հայաստանը, որն ունի ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա և դինամիկ զարգացում, որն ապրել է 1915թ. Ցեղասպանության ողբերգությունը, այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով ապագայի հարցում։ Փաշինյանը շեշտեց.

«Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է Թավշյա հեղափոխության գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարության շարժմամբ, առաջ է տարվել հայ երիտասարդների կողմից, որոնց հաջողվել է բնակչության հետ կիսել ազատ ապրելու կամքը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ ՀՀ համար պատիվ է, որ այս մեծամասշտաբ միջոցառումը վստահվել է Հայաստանին, մի երկրի, որը ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, իսկ ֆրանկոֆոնիան երիտասարդության և փոխանակումների ընդարձակ տարածք է։

«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղասիրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում. սա է Հայաստանի կողմից առաջարկվող թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում, ապրել միասին, ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի ու ծայրահեղության աճի համատեքստում։

Պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել՝ բոլորիս կայուն մարդկային զարգացման ձգտումն ի կատար ածելու համար, այսպիսին է մեր կողմից առաջարկվող կոչը, որը պարունակում է ուղերձ հանուն ֆրանկոֆոնիայի հայրերի կողմից ժառանգված խաղաղության, համերաշխության և մարդասիրության»,- հայտարարեց երկրի ղեկավարը։

Երևանի գագաթնաժողովն անդրադարձ է կատարելու սպառնացող այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են խաղաղությունը, մարդասիրությունը, կայունությանը վերաբերող հարցերը, ահաբեկչության ու կլիմայական փոփոխությունների դեմ պայքար, միգրացիայի հիմնախնդիրը։

Այս մարտահրավերներից Հայաստանը կարևորում է հատկապես կայունությունը, որի հարցում սպասելիքներ ունի, Փաշինյանն ասում է. «Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված գաղափարի առաջմղման համար մեր ողջ ջանքերը հիմնված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռք բերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն բոլոր բնակիչներին խաղաղությանը մղելու համար»։

Անդրադարձ կատարելով դարի մարտահրավերներին՝ շեշտեց նաև ցեղասպանությունների, մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարը։ «Այն ժամանակ, երբ մենք ցանկանում ենք նշել ցեղասպանության հանցագործությունը կամ հարգելու կամ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը՝ կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ոճիրները»,- ասաց նա։

 

 

Դիտվել է՝