Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՖՄԿ գագաթնաժողովը. 84 երկրների պատվիրակությունները ժամանում են ՄՀՀ

43645925_251524328879993_7200506104739004416_n

Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը։ 84 երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են համալիր, հյուրերին դիմավորում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, նրանց միացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղար Միքայել Ժանն իր ամուսնու հետ։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին երկրների ղեկավարների մակարդակով մասնակցության աննախադեպ ցուցանիշ է գրանցվում. մոտ 40 երկրներ ներկայանում են առաջին դեմքերի մակարդակով, նրանք հերթով ժամանում են մարզահամերգային համալիր, միայն դիմավորման արարողությունը կտևի ավելի քան 2 ժամ, որից հետո տեղի կունենա պաշտոնական ճաշ։

Հայաստանում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով այցելել է Ծիծեռնակաբերդ՝ ծաղկեպսակ դնելու Եղեռնի զոհերի հիշատակին, որից հետո կժամանի մարզահամերգային համալիր։

Հիշեցնենք, որ ՖՄԿ-ն իր աջակցությունն է հայտնել Արցախյան հիմնահարցի կարգավորմանը, հաստատել, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ԵԱՀԿ երեք սկզբունքներին։

Նաև 2015թ.-ին Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին անմասն չմնաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը։ Համաժողովի ընթացքում քննարկումներ են կազմակերպվել, հարգանքի տուրք է մատուցվել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանկոֆոնիան՝ որպես կազմակերպություն, ստեղծել է մեծ համայնք, որտեղ ներգրավված են եղել ֆրանկոֆոն կազմակերպությունները։ Այն 5 մայրցամաքներից 250 մլն լեզվակիրների է համախմբում։

Դիտվել է՝