Իսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը

g_image (6)

Սեպտեմբերի 30-ին Իսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Քվեարկությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին այդ հայտարարության ընդունմանը:

Տեղի ունեցած քննարկումների ընթացքում քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները խոսեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության և դրա կանխարգելիչ բնույթի մասին՝ հատկապես ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Բանախոսները ընդգծեցին Իսպանիայի կենտրոնական իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորությունը:

Դիտվել է՝