ՀՀԿ-ն հանդես չի գալիս իր անունով, և սա ցույց է տալիս, որ Գյումրիում պայքարն ուժեղ է լինելու

balas-serj

Շուտով ՏԻՄ ընտրություններ են: Առաջին անգամ ՀՀ երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ նոր ընտրակարգով:

Այս մասին ԳԱԼԱ-ն զրուցեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ, որը նշեց, որ ինքը ֆավորիտ կուսակցությունների առումով որևէ բան չի կարող ասել, բայց քանի որ 2017թ.-ին սպասվում են խորհրդարանական ընտրություններ, այդ պատճառով այս ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են:

«Հարցը նրանում է, որ սա հենց հիմք է հանդիսանալու ԱԺ ընտրությունների համար: Քաղաքացիական հասարակության համար դա թեստ է, որ փորձեն իրենց ուժերը և հասկանան, թե ինչպես կարող են մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյան

Գյումրիում թեժ է լինելու առաջիկա ՏԻՄ ընտրություններն այն առումով, որ նույնիսկ ՀՀԿ-ն հասկանալով, որ իր հաղթանակը Գյումրի քաղաքում հավանական չլինի, չկարողանա հաղթանակ տանել, այդ պատճառով հնարավոր է, որ փոխել է և հանդես է գալիս «Բալասանյան» դաշինք անունով:

ՀՀԿ-ն հանդես չի գալիս իր անունով, և սա ցույց է տալիս, որ Գյումրիում պայքարն ուժեղ է լինելու: Ընդհանրապես վերջին ընտրություններին Գյումրին միշտ իշխանության դեմ է եղել՝ և՛ սահմանադրական փոփոխությունների ընթացքում, և՛ նախագահական ընտրությունների ժամանակ: Այս ամենից հետո ուզում եմ ասել, որ քիչ շանսեր ունի Հանրապետականը Գյումրիում, և հավանականություն կա, որ լրիվ այլ վիճակ կլինի, լրիվ ուրիշ արդյունքներ կլինեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում շեշտեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս պահին դժվար է կանխատեսումներ անել, թե արդյոք մեկ ուժ հնարավորություն կունենա մեծամասնություն վերցնելու:

«Քանի որ առաջադրված կուսակցությունները շատ են, ապա հավանականությունը մեծ է, որ ձայների բաշխումը շատ անհավասար է լինելու, և այս պահին չեմ կարող ասել, որ մեկ ուժ կա, կլինի մեկը, որ ամբողջովին կկարողանա բացարձակ հաղթանակ տանել: Քանի որ տեղում չեմ և տեղում չգիտեմ մարդկանց վերաբերմունքը կուսակցությունների հանդեպ, թե որ կուսակցությունն է առաջատար, չեմ կարող մոտավոր կանխատեսումներ անել»,- իր խոսքը եզրափակեց Ա.Գրիգորյանը:

Դիտվել է՝