Ուկրաինան Ղրիմի հետ սահմանին ծանր զրահատեխնիկա է տեղակայել

49915

Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունը Ղրիմի հետ սահմանին տեղակայել է պահուստային ուժեր՝ այդ թվում նաև ծանր զրահատեխնիկա:

Այս մասին տեղեկացրել է ծառայության ղեկավար Վիկտոր Նազարենկոն:

«Մենք տեղակայել ենք պահուստայիններին՝ այդ թվում նաև ծանր զրահատեխնիկա ու շարունակում ենք  աշխատանքը: Բացի այդ մենք իրականացրել ենք ռազմական պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք այլ միջոցառումներ ինչպես տեղի բնակչության, այնպես էլ՝ մեր անձնակազմի հետ»,-ասել է Նազարենկոն:

Բացի այդ ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ Պետական սահմանային ծառայությունը ԵԱՀԿ-ի հետ  համատեղ մշակել է սահմանի հանդեպ վերահսկողության վերականգնման ծրագիր, որն իրագործվելու է մինսկյան պայմանավորվածությունների կատարման դեպքում:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը կոչ է արել Կիևին և Մոսկվային զերծ մնալ սահմանային լարվածության աճմանը նպաստող գործողություններից:

Artsakhpress.am

Դիտվել է՝