Ապրիլի 16-ից փնտրվող 102-րդ ռազմաբազայի զինծառայողը հայտնաբերվել է

dmitri loshmanov

Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ Գյումրու Մուշ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ապրիլի 16-ից կորած ռուսաստանցի պայմանագրային զինծառայողը:

Դատախազը տեղեկացրեց, որ այժմ նա տեղափոխվում է Ոստիկանության բաժին: Նա նորմալ վիճակում է` առանց մարմնական վնասվածքների: Ավելի ուշ վերջինս բացատրություններ կներկայացնի, թե այս օրերի ընթացքում որտեղ է գտնվել, ինչ է արել ու ինչ պատճառով էր հեռացել տնից:

Դիտվել է՝