Թուրքիայում կցրվի նախագահական գվարդիան

48764

Թուրքիայում կցրվի նախագահական գվարդիան: Նման հայտարարությամբ A Haber հեռուստաալիքի եթերում հանդես է եկել երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

«Նախագահական գվարդիան այլևս չի լինի, մենք չունենք ոչ նման նպատակ, ոչ անհրաժեշտություն»,- ասել է Յըլդըրըմը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հեղաշրջման փորձի առնչությամբ ձերբակալվել է նախագահական գվարդիայի մոտ 300 անդամ:

Հիշեցնենք, որ, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:

Ավելի քան 13 հզ մարդ է կալանավորվել Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելու գործի հետաքննության շրջանակում: Զոհերի թիվը հասել է 290-ի:

Artsakhpress.am

Դիտվել է՝