«Թուրքը հասկանում է միայն արճիճի լեզուն». հեղաշրջման փորձի հետևությունները ՀՀ-ի համար

Լևոն Շիրինյան

Թե ինչու Թուրքիայում հերթական անգամ ռազմական հեղաշրջման փորձ եղավ, հարցի պատասխանը քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է ամերիկացի քաղաքագետ Սամուել Հանթինգտոնի գրքում, որում վերջինս Թուրքիային համարում է մշակութապես և քաղաքակրթորեն ճաքած երկիր.

«Հակասականությունը ծնում է ցնցումներ»,- ասում է քաղաքագետը:

Թուրքական զինվորականությանը ՆԱՏՕ, հետևաբար և ԱՄՆ-ի հետ կապելն, այս հեղաշրջման մեջ ԱՄՆ հետքեր տեսնելը Շիրինյանը համարում է ռուսական քարոզչության արդյունք:

Ինչ վերաբերում է տեղի ունեցածի ազդեցությանը ՀՀ-ի վրա, քաղաքագետը պնդում է՝ ՀՀ-ի համար հիմնական դասը պետք է սա լինի. թուրքական մտածելակերպով երկրի հետ փոխզիջման տարբերակով լուծման հասնելը բացառված է, հիշեցնում է համացանցում Թուրքիայից տարածված դաժան լուսանկարները.

«Թուրքը հասկանում է միայն արճիճի լեզուն, ուստի կոմպրոմիսը մեր կողմից բացառված է, և դա բերելու է համազգային և համապետական աղետի»:

Նաիրա Նալբանդյան

Դիտվել է՝