Վերացվում է տանից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը

Vigen-Sargsyan

Այսուհետ վերացվում է տանից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին հայտարարել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը:

Ապա հայտարարեց, որ մինչև տարվա վերջ նախարարությունն ինը օրենք պետք է բերի փոփոխությունների լրացումների տեսքով:

150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը վերացնելու անհրաժեշտությունը Վիգեն Սարգսյանը բացատրեց հետեւյալ հանգամանքով.

«Քանի որ մենք դա շատ արդյունավետ կերպով կազմակերպում ենք վիճակահանություն, և կայացվածությունը ԶՈՒ-ի թույլ է տալիս այդ խնդիրները լուծել զորամասերում: Որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չի կարող տանն ավելի մոտ գտնվող և խնդիր լուծող զորամասում ծառայություն անցնել, մենք հետևաբար վերացնում ենք դա»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հատուկ կատեգորիաների քաղաքացիներին արտոնությունների տրամադրմանը, այս պահին միայն նրանք են 150 կմ շառավղում ծառայություն իրականացնում, Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ դա արտոնություն չէ իրականում: Ապա հիշեցրեց, որ տարիներ առաջ «արտոնյալ ծառայությունը» 50 կմ շառաղվով էր:

«Դա իրականում արտոնություն չէ, քանի որ, ենթադրենք, Տավուշի մարզում ապրող քաղաքացին, այդ 150 կմ շառավղի մեջ հայտնվելով՝ հաճախ կարող է հայտնվել մարտական հերթապահություն իրականացնող առաջնագծի զորամասում»:

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ եթե չափման միավորը վերցվում է այն, որ զինվորը, տանը մոտ գտնվելով, հնարավորություն է ստանում շփվել ընտանիքի անդամների հետ, ապա այս դեպքում էլ զինվորը ծառայության ընթացքում տուն գնալ-գալու հնարավորություն չունի: Ապա հիշեցրեց, որ նախարարությունը ծնողների համար բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ նրանց զորամաս հասցնելու եւ զինվորների հետ շփումը կազմակերպելու ուղղությամբ:

Դիտվել է՝